Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

19 Փետրվարի 2024, 18:23

Սպորտ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 2 ներկայացուցիչ՝ 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը:

Սամվել Գասպարյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։