Սամվել Գրիգորյանը` տիեզերագնացության օրվան նվիրված համառուսաստանյան մրցույթի հաղթող
Սուրբ Գրիգոր Նարեկացի վարժարանի նախապատրաստական խմբի սան Սամվել Գրիգորյանը «Տիեզերքը հեռու է և մոտ» մանկապատանեկան ստեղծագործության Համառուսաստանյան մրցույթում գրավել է առաջին տեղը: Ստուգատեսն անցկացվել է педпроект.рф դաշնային կրթական հարթակում և հավաքել էր մասնակիցների երկրի տարբեր մարզերից:
Սամվելի ստեղծագործական աշխատանքը հավաքել է 85 միավոր և արժանացել ժյուրիի բարձր գնահատականին: Նախագծի ղեկավարն էր ստեղծագործության ուսուցչուհի Արմինե Վալերիկի Խաչատրյանը:
Սամվելի նկարում պատկերված է տիեզերանավ, որը հատում է տիեզերքի աստղային տարածությունը, և տիեզերագնաց բաց տիեզերքում՝ մոլորակների մեջ:
