Կազանում բացված ցուցահանդեսում ներկայացվել են Սամվել Հայրապետյանի ջութակները

10 Նոյեմբերի 2024, 01:00

Մշակույթ

Կազանում ընթանում է «Ռուսական ջութակի ձայնը» խորագրով համառուսաստանյան փառատոնը, որի շրջանակներում բացված ցուցահանդեսում ներկայացված են տարբեր դարաշրջանների ռուս վարպետների հազվագյուտ գործիքներ:

Պատմական գործիքներից ներկայացվելու է Տիմոֆեյ Պոդգորնիի ջութակը, կլինեն ժամանակակից վարպետների գործիքներ, այդ թվում՝ Սամվել Հայրապետյանի ջութակը։

Կրասնոդարի երկրամասի վաստակավոր արտիստ, ջութակահար, ջութակի վարպետ Սամվել Հայրապետյանը իր զբաղված գրաֆիկում միշտ ժամանակ է գտնում սեփական ջութակները ստեղծելու համար։ Առաջին գործիքը նա պատրաստել է 13 տարեկանում։ Այսօր նա արդեն ունի ավելի քան 50 գործիք: Սամվելի խոսքով՝ յուրաքանչյուր նոր ջութակ նախորդից լավն է։

Հիմա եթերում