«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրը ներկայացվել է Ավան վարչական շրջանում

25 Հունվարի 2026, 19:42

Քաղաքականություն

«Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագիրն այսօր «Մեր ձևով» շարժման մասնակիցները ներկայացրել են Երևանի Ավան վարչական շրջանում։

«Մեր հայրենիքում 3 մլն մարդ է ապրում, բայց աշխատատեղ ունի 800 հազարը» ,-խոսելով Սամվել Կարապետյանի հինգ տնտեսական քայլերի մասին, ասել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերից առաջինն է։

«Մենք ազատելու ենք փոքր բիզնեսը շրջանառության հարկից»,- ասել է նա` շարունակելով ներկայացնել ուժեղ Հայաստանի տեսլականը։

20 տոկոս էժան դեղորայք, երաշխավորված բերքի մթերում գյուղերում և մատչլի բնակարանային ծրագիր։ Սրանք Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի հաջորդ քայլերն են։

«Սա է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանը ապահով, տանիքը գլխին և տնտեսական դժվարություններից զերծ»,- ամփոփելով խոսքը, շեշտել է Նարեկ Կարապետյանը։

Ավան վարչական շրջանում Մարշալ Բաբաջանյան փ. 46,
Մարշալ Խուդյակով փ. 163,
Ավան, Դուրյան թաղամաս 37 հասցեներում բացվել են «Մեր ձևով» շարժման գրասենյակներ։

Հիմա եթերում