Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան

12 Փետրվարի 2026, 14:21

Քաղաքականություն

Լուծել Հայաստանի տնտեսական խնդիրները․ սա է Հայաստանի զարգացման բանալին։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։

«Մենք բոլորով ունենք այդ բանալին։ Ինչու ենք ամիսներ շարունակ շրջում Հայաստանով և ձեզ պատմում Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին։ Որովհետև այս 5 կետերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները»,- նշել է Մարկոսյանը։

Նա նաև նշել է, որ այդ տնտեսական քայլերի իրականացումից հետո մարդիկ հնարավորություն կունենան ապրել գյուղում և արարել իրենց տանը։