Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը․ Ռոբերտ Ամստերդամ
14 Հոկտեմբերի 2025, 15:34
Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը։ Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, գրոհում է մի մարդու վրա, որն իր հոր հիշատակին նվիրված եկեղեցական ծեսի էր մասնակցում և բիրտ ռեժիմի կողմից նա բանտարկվում է»,- նշել է Ամստերդամը։