Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ
11 Օգոստոսի 2025, 17:39
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Լիաննա Գասպարյանը։
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավելի ժամ պահվել է անազատության մեջ»,- հայտնել է նա։