Սամվել Կարապետյանի ձերբակալությունը բացասաբար չի ազդել «Ֆորա-բանկ»-ի ֆինանսական ցուցանիշների վրա
24 Սեպտեմբերի 2025, 22:41
Ազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է «Ֆորա-բանկ»-ի վարկային վարկանիշը «ВB|ru|» մակարդակում՝ Ռուսաստանի Դաշնության ազգային վարկանիշային սանդղակով, փոխելով կանխատեսումը «կայուն»-ի և հանելով «հսկողության ներքո» կարգավիճակը։
Հայաստանում միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունը բացասաբար չի ազդել «Ֆորա բանկ»-ի՝ ռուսական վարկային կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վրա, որտեղ գործարարը ուղղակի կամ անուղղակի վերահսկում է 71,3 տոկոս բաժնեմասը: Այսպես է Ազգային վարկանիշային գործակալությունը հիմնավորել «Ֆորա-բանկ»-ի վարկանիշի կանխատեսման փոփոխությունը «կայուն»-ի։
Հունիսին գործակալությունը կանխատեսումը գնահատել էր որպես «զարգացող» և սահմանել «հսկողության ներքո» կարգավիճակ։ Այդ ժամանակ գործակալությունը դա բացատրել էր առանցքային շահառուի ձերբակալության մասին տեղեկություններով և նախատեսում էր ավելի շատ տեղեկություններ ստանալ բանկի ցուցանիշների վրա տեղի ունեցածի հնարավոր ազդեցության մասին: