Սամվել Կարապետյանի գաղափարներով ամեն ինչ անելու ենք, որ հայերը երջանիկ լինեն․ Նարեկ Սպարտակյան

19 Հոկտեմբերի 2025, 18:12

Քաղաքականություն

Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը ևս մասնակցել է դեպի Մայր Աթոռ ուխտագնացությանը։

«Ես «Մեր ձևով» շարժման անդամ եմ, նախկինում՝ Եկատերինբուրգի պատվավոր հյուպատոս։ Առավոտյան դիմել եմ ընկերներիս՝ հայտնելով, որ ուխտագնացության այսօր գալու եմ մեր ձևով՝ վազելով։ Հետաքրքիր իմաստ եմ տեսնում՝ Սուրբ Սարգսից մինչև Մայր Աթոռ, ուղիղ 20 կմ, այս ժամանակահատվածում կարող ես շատ մտածել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ իրենք իրենց շարժումով, Սամվել Կարապետյանի գաղափարներով ամեն ինչ անելու են, որ Հայաստանի քաղաքացիները երջանիկ լինեն։

Հիմա եթերում