Սամվել Կարապետյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ դիտավորությամբ բուժօգնություն չեն ցուցաբերել․ Արամ Վարդևանյան

16 Հունվարի 2026, 15:50

Քաղաքականություն

Փաստաբան Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին և վերջինիս առողջական վիճակի վատթարացմանը։

Ըստ փաստաբանի՝ Սամվել Կարապետյանը, լինելով ազգային բարերար և Հայաստանի Հանրապետության համար ամենամեծ բարեգործություններն իրականացրած անձը, մշտապես գործել է ի նպաստ պետության։ «Վերջին յոթ ամիսների ընթացքում նրա նկատմամբ տեղի ունեցող գործընթացները ոչ այլ ինչ են, քան վրեժխնդրություն և քաղաքական հետապնդման նենգ դրսևորում»,- ասել է փաստաբանը։

Վարդևանյանը շեշտել է՝ նախկինում Սամվել Կարապետյանն առողջական որևէ խնդիր չի ունեցել։ «ՔԿՀ-ի պայմանները հանգեցրել են լուրջ հիվանդությունների։ Նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Սա բացառապես դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանք է»,-հավելել է նա։