Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվել է «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը

01 Սեպտեմբերի 2025, 14:08

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջը ուղերձ է հրապարակել, որում ասվում է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ և ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Ցանկանում ենք բոլորիդ լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն և հաջողություններով լի ուսումնական տարի:

Առանձնակի ջերմությամբ ուզում ենք մեր բարեմաղթանքները հղել բոլոր առաջին դասարանցիներին: Այսօր դուք առաջին անգամ ոտք եք դնում դպրոց, սկսվում է ձեր նոր և հետաքրքիր ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ դեպի մեծ ապագա:

Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել ձեր ժամանակը: Բարի երթ: Վերջին օրերի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացրեց արդեն ավանդական դարձած «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը դրական էմոցիաներ պարգևելով գյուղական համայնքների առաջին դասարանցիներին»: