Սամվել Կարապետյանի ներդրմամբ 2017-19 թթ․ հիմնովին նորոգվել է Տաշիրի հրապարակը և քաղաքային այգին

05 Փետրվարի 2026, 16:45

Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբ 2017-ից 2019 թվականներին  հիմնովին նորոգվել է Տաշիր քաղաքի հրապարակն ու քաղաքային այգին։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։

Ստեղծվել է 4 կանաչ գոտի, միջոցառումների անցկացման համար հատուկ հարթակ։ Հիմնանորոգվել է նաև հրապարակից դեպի մայրուղի գնացող փողոցը, լուսավորվել, ասֆալտապատվել ու սալիկապատվել է քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջությամբ։