Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը՝ «AREVOD» երաժշտական փառատոնի հովանավոր

10 Օգոստոսի 2025, 16:42

Մշակույթ

Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել իր տեսակի մեջ եզակի «AREVOD» երաժշտական փառատոնը։ Այն անցկացվել է հենց օդանավակայանում, որտեղ մեկ տասնյակից ավելի հայ արտիստներ և տասնյակ հազարավոր մարդիկ լուսաբացից մինչև մայրամուտ վայելել են տարբեր ժանրերի հայկական երաժշտություն։

Միջոցառման հովանավորն էր բարերար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը։

Գործարարն ուղերձ է հղել փառատոնի մասնակիցներին՝ նշելով․

«Ապագայի հանդեպ տրամադրվում ենք դրական։ Մեծ հույսերով ենք զինվում և շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան ձեր նման տաղանդավոր երիտասարդների մեջ է։ Ապրե՛ք դուք»։

Հիմա եթերում