Սամվել Կարապետյանի թիմում ամենաարդյունավետը հենց ինքն է՝ հասարակության վստահության տեսանկյունից. Բադալյան

13 Փետրվարի 2026, 13:00

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի թիմում այս պահին հասարակական ուշադրության և վստահության տեսանկյունից ավելի արդյունավետ որևէ այլ ֆիգուր չէր կարող լինել, քան հենց Սամվել Կարապետյանը: Այս մասին Alphanews-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծել է, որ թիմի կողմից հրապարակված սոցիալական հարցումների արդյունքներով պարզ է դարձել՝ Սամվել Կարապետյանի վարկանիշը գերազանցում է Նիկոլ Փաշինյանին։

«Եթե թիմը նման տվյալներ է հրապարակել, ապա պարզ է, որ թեկնածուն հենց Սամվել Կարապետյանը կլինի։ Ինչ վերաբերում է հանրային վստահությանը, դրա աստիճանն ու մոբիլիզացիան հիմնականում կախված կլինեն ընտրարշավից։ Ամեն ինչ պայմանավորված է լինելու այդ փոխհարաբերություններով՝ ինչպես կզգա հասարակությունը, ինչպիսի հաղորդակցություն կունենա թեկնածուն իր ընտրողների հետ»,- ընդգծել է Բադալյանը:

Սակայն, ըստ Բադալյանի, Հայաստանում գոյություն ունի ևս մեկ հիմնախնդիր․ կարևոր է ոչ միայն վստահությունը վաստակել, այլ նաև այն պահպանել և կապիտալիզացնել։

«Իշխանությունը կփորձի պահպանել իր դիրքերը ոչ միայն օրինական ճանապարհներով, այլ նաև Սահմանադրությունից և օրենքից դուրս մեթոդներով։ Սա արդեն փաստ է, քանի որ նման գործողությունների օրինակներ մենք արդեն տեսնում ենք»,- նշել է քաղաքական մեկնաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: