Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունն ավարտվել է
13 Մարտի 2026, 22:10
Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։
NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որդատավոր Վարդգես Ստեփանյանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։