Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին
19 Մարտի 2026, 17:50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, չեն համապատասխանում դատարանի, քննիչի, ինչպես նաև պրոբացիոն ծառայության դիրքորոշումներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության նիստից հետո Փաշինյանի հնչեցրած մտքերին։
Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ Մինչդեռ փաստաբան Վարդևանյանը գրել էր դատարանին` խնդրելով ուղիղ արձանագրել Սամվել Կարապետյանի` տեսաուղերձների հրապարակման կամ ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից պարզ է դարձել, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, թե Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ստում են:
«Մինչ օրս պրոբացիայի ծառայությունը գրավոր պատասխանով ինձ չի տրամադրել այն ձևակերպումները, որոնք հնչեցրել է գործադիր իշխանության ղեկավարը։ Ես իսկապես կզարմանամ, որ պրոբացիայի ծառայությունը ընդհանրապես կարողանա նման դիրքորոշում ներկայացնել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա է դեռևս 2025 թ. հունիսի 18–ի որոշումը, որը մինչ օրս պահպանվել է։ Ըստ այդ որոշման` կա հաղորդակցման սահմանափակում՝ բացառությամբ մերձավոր ազգականների և իր պաշտպանների»,– ընդգծեց փաստաբանը` ավելացնելով, որ Կարապետյանը մինչ օրս նույնիսկ իր եղբորորդուն չի կարողացել հանդիպել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։