Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
24 Հունիսի 2025, 13:47
Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: