Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին այցելել հոր գերեզմшնին. Արամ Վարդևանյան
07 Հունվարի 2026, 15:59
Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել Սուրբ ծննդյանտոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրն այցելելհոր գերեզմանին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ՝ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը: Այս հարցով դիմել էինք և քննիչին, և դատախազին: Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է:
Մարդասիրության տարրական ընկալումը, նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ` չի ճանաչում»։