Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ․ Կարապետյան
25 Նոյեմբերի 2025, 18:49
Այսօր նայում էի երկրի վարչապետի և ՀԷՑ–ի կառավարչի վիդեոն, որտեղ նրանք խոսում էին, թե ինչ խնդիրներ կան ՀԷՑ–ում, և ցանկություն առաջացավ ներկայացնել այլընտրանքային տեսակետը, իրականությունը, որպեսզի դուք բոլորդ հասկանաք, թե ինչից էին խոսում, ինչն էր ճիշտ, ինչը էր սխալ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ այսօր իր հետ է ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի ղեկավարի, խորհրդական Միքայել Սողոմոնյանը։
«Առաջինը պատմում են նրա մասին, որ ՀԷՑ–ում աշխատավարձերը ցածր են ու իրենք ստանալով Սամվել Կարապետյանի կողմից աշխատավարձ, պարգևավճարներից հրաժարվել են և հնարավորություն են ստեղծել աշխատավարձ բարձրացնել։ Հարգելի հայրենակիցներ, ՀԷՑ–ում աշխատավարձը որոշում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել։ ԲԷՑ–ում, նույն աշխատավարձն է, եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացրեք, ԲԷՑ–ում ինչու՞ է աշխատավարձը նույն չափ, ինչքան ՀԷՑ–ում, որովհետև ՀԾԿՀ–ն է որոշում։ Ընդ որում, ԲԷՑ–ը պետական է, իրենցն է»,–ասել է նա։