Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին տալիս է գումար, ինչքան ուզում է․ Դավիթ Ղազինյան

14 Նոյեմբերի 2025, 14:32

Տնտեսություն և Բիզնես

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքել է «Տաշիր Կապիտալ»-ի կառավարման շրջանում ՀԷՑ-ի բյուջեից բազմամիլիոն պարգևավճարների մասին ժամանակավոր կառավարչի հայտարարությունը։

«Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին տալիս է գումար, ինչքան ուզում է, ինչքան գնահատում է, այդքան տալիս է։ Հիմա հարց՝ ո՞վ է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում»,- ՀԷՑ ՓԲԸ լիցենզիան դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասել է Ղազինյանը։

Նա միայն մեկ դեպք է նշել, երբ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո ազատման դիմում է գրել, և ընկերությունը գնահատել է նրա 10 տարվա կատարված աշխատանքը։ «Թող երկրորդ դեպքը մատնանշեն»,- հավելել է Ղազինյանը։