Սամվել Կարապետյանն ու Ալբերտ Ավդոլյանը 2,9 մլրդ դոլար կարողությամբ ընդգրկվել են Forbes-ի ցուցակում

«Forbes» պարբերականը հրապարակել է մեգահարուստ մարդկանց 38-րդ ցուցակը։ Այս տարվա վարկանիշը կազմելու համար «Forbes»-ն օգտագործել է բաժնետոմսերի գներն ու փոխարժեքները՝ 2024 թվականի մարտի 8-ի դրությամբ։

Ցուցակում ընդգրկվել է 2 781 դոլարանոց միլիարդատեր ամբողջ աշխարհում (141-ով ավելի, քան 2023 թվականին, և 26-ով ավելի, քան նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2021 թվականին): Մոլորակի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը հասնում է 14,2 տրիլիոն դոլարի՝ 2 տրիլիոն դոլարով ավելի, քան մեկ տարի առաջ:

120 ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում է հայտնվել գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը, որը 2,9 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 33-րդ տեղը:

Նույն կարողությամբ վարկանիշում է հայտնվել «ԷԼՍԻ» ածխային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալբերտ Ավդոլյանը: Նա զբաղեցրել է ցուցակի 31-րդ հորիզոնականը։

Երկրի ամենահարուստ մարդն այժմ Բեռնար Առնոն է։ Նա երկրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը։ Ֆրանսիացու կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար, ինչը 22 միլիարդով ավելի է, քան 2023 թվականին։