Սամվել Կարապետյանը կհրաժարվի Կիպրոսի և ՌԴ քաղաքացիություններից․ Նարեկ Կարապետյան
24 Փետրվարի 2026, 19:51
Սամվել Կարապետյանը կունենա միայն մեկ՝ ՀՀ քաղաքացիություն։ Երբ կալանքից ազատվի, նա կհրաժարվի Կիպրոսի և ՌԴ քաղաքացիություններից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Միայն ՀՀ քաղաքացիություն ունենալը Սամվել Կարապետյանի որոշումն է։ Նրանք (գործող իշխանությունները-խմբ.) վախենում են Սամվել Կարապետյանի՝ վարչապետ լինելու փաստից։ Նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է փոփոխություններ՝ իր դեմքով»,- նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով ընտրություններից հետո սահմանադրության 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու խնդրին, նա ընդգծել է.
«Կամ Հեյդարի որդու առաջարկած սահմանադրությունը, կամ հայերի կողմից սահմանադրության մի կետ. մեր ժողովուրդը թող որոշի»,- հավելել է նա։