Սամվել Կարապետյանը կկարողանա հրապարակային հայտարարություններ անել. փաստաբան
17 Հունվարի 2026, 10:30
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից երեկ հայտնել են, որ դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրել է, որ Կարապետյանի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ մինչև ուշ գիշեր քննել է Կարապետյանի խափանման միջոցի հարցը և որոշել է տնային կալանք կիրառել։
Վարդևանյանի խոսքով` դատական նիստը տևել է 14 ժամ և ընդմիջվել է ընդամենը 30 րոպեով։
«Դատարանը` նախագահությամբ Վահե Դոլմազյանի, արձանագրեց, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, որքան էլ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ցանկացել էր դա։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով։ Եվ մի կարևոր հանգամանք էլ` կոչերի, հրապարակային հայտարարությունների սահմանափակումը ևս վերացվեց»,– նշել է պաշտպանը։
Սամվել Կարապետյանը կկարողանա նաև կոչեր, հրապարակային հայտարարություններ անել. դատարանը վերացրել է սահմանափակումը։