Սամվել Կարապետյանը մարդ-ինստիտուտ է, որն ինքնաբավ է և ռեսուրսային․ Վիգեն Հակոբյան
29 Օգոստոսի 2025, 23:50
«Մեր ձևով» նոր ձևավորվող ինստիտուտը գնում է նախ իր սոցիալական բազան ստեղծելու, ապա քաղաքական ուժ ձևավորելու ուղղությամբ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
««Մեր ձևով» ժողովրդական շարժման նպատակը զուտ զանգված հավաքելը չէ, այլ մարդկանց, որոնք ունակ են օգուտ բերել։ Նույնիսկ եթե այս շարժման մեջ ձևավորվող զանգվածի 10 տոկոսը մտնի քաղաքական կուսակցության մեջ, դա նույնպես որակ է կազմելու»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այս ձևավորվող ինստիտուտը դեռ շարժման փուլում է, ինչը նորմալ գործընթաց է։
«Գալու է մի պահ, որ քաղաքական կուսակցության ձևավորման մասին հարց կդրվի, և, ինչպես ասում են, քաղաքական «ֆեյսերի» կարիք է լինելու»,- նշել է Հակոբյանը։
Ըստ Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի համար Սամվել Կարապետյանն ինստիտուտ է։ «Սամվել Կարապետյանն, այսպես ասած, մարդ-ինստիտուտ է, որն ինքնաբավ է, ռեսուրսային և մեծ կապեր ունի դրսի հետ։ Բացի այդ, Սամվել Կարապետյանը ցանցային կառույց է։ Պատահական չէ, որ զուգահեռաբար դրված է ՀԷՑ-ի հարցը։ Ի դեմս Սամվել Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ վտանգ է տեսնում»,- հավելել է Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։