Սամվել Կարապետյանը մեր կողքին է ոչ թե խոսքով, այլ` գործով․ արցախցի
08 Հունվարի 2026, 17:37
Սամվել Կարապետյանն արցախցիների կողքին է ոչ թե խոսքով, այլ` գործով։ Ու այդպես եղել է ՄԻՇՏ։ Մինչ 2020 թվականի պատերազմը, դրանից հետո և մինչ օրս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի Արեգա Հովսեփյանը։
«Իրենք իրենց խղճի առջև գոնե ազնիվները կփաստեն։ Ընդ որում, այդ աջակցությունը միշտ եղել է ռազմավարական կարևորության` միտված Արցախում դեմոգրաֆիական աճին, մշակույթի զարգանը, բժշկությանը պատշաճ կազմակերպմանը և այլն։
Այսօր էլ մեզ համար` «Մեր ձևով» թիմի համար, կարևոր է, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում և ապրեն արժանապատիվ կյանքով։
Մինչ օրս բենզալցակայանի պայթյունից զոհերի ընտանիքները ՈՐԵՎԷ կարգավիճակ չունեն, ՈՐԵՎԷ հետևողական աջակցություն չեն ստանում։ Եվ սա խայտառակություն է և ամոթ։ Պայթյունից մարդիկ զոհվել են ընտանիքներով, մի մասը դիրքերից իջել է և հասել բենզին տանելու, բայց ավաղ…
Այս աջակցությունը, պարզապես, այն մասին է, որ մենք այդ մարդկանց չենք մոռանում և մեր ուշադրության կենտրոնում են։ Իսկ հարցը ինստիտուցիոնալ լուծում է պահանջում։ Եվ ՇՈՒՏՈՎ, երբ Հայաստանում լինի ուժեղ ղեկավար, ով գիտի` ինչ է ազգային արժանապատվությունը, ամեն ինչ կփոխվի։ ՉԿԱՍԿԱԾԵՔ»,- գրել է Արեգան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բարերար, գործարար Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին: