Սամվել Կարապետյանը նկատի է ունեցել պայքար՝ իրենց ձևով, իրենց ծրագրերով. տավուշցի

01 Հոկտեմբերի 2025, 15:00

Քաղաքականություն

Տավուշում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են՝ ինչպես են վերաբերում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

«Սխալ եմ համարում Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը: Նման բարերար մարդուն ինչո՞ւ պետք է կալանավորեին»,- ասել է տավուշցիներից մեկը:

Հարցվածներից մեկն էլ նշել է, որ իրավունք չունեին կալանավորել նրան ընդամենը մեկ նախադասության համար: «Հնարավոր է՝ իրենք ուրի՞շ ձև են հասկանում «մեր ձևը», մենք էլ՝ ուրիշ ձև: Կարծում եմ, որ նա նկատի է ունեցել պայքար՝ իրենց ձևով, իրենց ծրագրերով»,- ասել է հարցված տավուշցիներից մեկը։