Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս է եկել առանձնատնից

18 Հունիսի 2025, 07:18

Քաղաքականություն

Գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս  է եկել իր առանձնատնից:

«Ասելիքս նույնն է՝ ես կանգնած եմ հայ ժողովրդի, հայոց եկեղեցու կողքին։ Թող սևացնեն, ինչքան ուզում են, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրացանցի վրա էլ։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են»,-առանձնատնից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը։

Գործարարին եղբոր հետ տեղափոխել են քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ 

Չնայած ուշ ժամին՝  առանձնատան մոտ հավաքված են մեծ թվով մարդիկ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի աջակիցները։

Հիշեցնենք, որ նախօրեին Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած հարձակումների մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն: Այդ հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ուզում են ձերբակալել Սամվել Կարապետյանին։