Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձևով» կուսակցության ղեկավարի պաշտոնը

18 Հոկտեմբերի 2025, 19:40

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը այս ժամանակահատվածում արդեն մի քանի այնպիսի ծրագրեր է մշակել, որոնք մեր երկիրը դարձնելու են ամենաերջանիկ երկրներից մեկը ու հայերի համար ամենալավ երկիրը: Այս մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր առավոտյան, երբ տեսակցել էի պարոն Կարապետյանանին, խոսեցինք, որ այսօր շատ կարևոր հանրահավաք է լինելու, և այդ կարևոր հանրահավաքի արտացոլանքը, պատկերը հենց հիմա տեսնում ենք, ժողովուրդ ջան։ Սամվել Կարապետյանը այսօր ինձ փոխանցեց, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժման կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը»,- նշել է Վարդևանյանը։

Նրա այս հայտարարությանը հաջորդեցին «Ազատություն», «Սամվել» վանկարկումները։

Հիմա եթերում