Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը միայն հարգանքի են արժանի․ աշտարակցի
26 Հուլիսի 2025, 21:10
2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ «Marz News»-ը հարցում է անցկացրել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչների շրջանում՝ հասկանալու, արդոք մարդիկ պատրաստվում են նորից ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ։
«Ներկայիս վարչապետին չեմ ընտրելու, որովհետև լավ չի աշխատել այս 8 տարիների ընթացքում, մի շարք սխալներ է թույլ տվել։ Կարող էր այնպես լինել, որ 2020 թվի պատերազմը չլիներ։ Ղարաբաղի պատերազմում պաշտոնական տվյալներով 4000 զոհ ունեցանք, չէ՞։ Այսօր ոչ ոք չի ցավում դրա համար, ամեն մեկն իր քաղաքականությունն է առաջ տանում»,- նշել է քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կարող է երկիրը լավ ղեկավարել։
«Նրա խոսակցության մեջ ինչ-որ սրտացավ բաներ կան։ Նա մի արտահայտություն է արել, որ Արցախի կորուստը չենք ներելու։ Նշանակում է՝ ցավում է, չէ՞, Արցախի համար»,- ընդգծել է քաղաքացին։
Խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալման մասին՝ նա նշել է․
«Սամվել Կարապետյանը Հայաստանում լիքը բարեգործություններ է արել, թող ամեն մարդ գնար աշխատեր, դառնար միլիարդատեր, բերեր իր երկրի համար բարեգործություն աներ։ Սամվել Կարապետյանը միայն հարգանքի է արժանի, նույն էլ Ռուբեն Վարդանյանը, ով այսօր Բաքվի բանտում նստած է»։
Մանրամասները՝ տեսանյութում։