Սամվել Կարապետյանը սատարել է Արցախի ժողովրդին և նախագահ Սամվել Շահրամանյանին

04 Հոկտեմբերի 2023, 20:44

Քաղաքականություն

Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սատարում է Արցախի ժողովրդին և նախագահ Սամվել Շահրամանյանին․

«Մենք միշտ եղել ենք արցախցիների կողքին։ Իր հողին, իր հայրենիքին, իր արմատներին անկեղծորեն նվիրված ժողովուրդ է։ Արցախը կենդանի է, քանի դեռ կա արցախցի՝ ուժեղ, նվիրված ժողովուրդ։ Եվ մենք կշարունակենք բազմակողմանի աջակցություն ցուցաբերել այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ կլինի»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։

Նա նաև հավելել է՝ գիտի, որ Արցախի Հանրապետության ղեկավար Սամվել Շահրամանյանը Հայաստանում է, և պատրաստ է աջակցել նրան ընթացիկ բոլոր խնդիրներում՝ ի շահ Արցախի ժողովրդի։

Հիմա եթերում