Սամվել Մկրտչյանը՝ Ուրալի դաշնային շրջանի բռնցքամարտի առաջնության հաղթող
23 Մարտի 2024, 14:50
Մագնիտոգորսկում մարտի 11-ից 17-ը կայացել է Ուրալի դաշնային շրջանի բռնցքամարտի առաջնությունը 15-16 տարեկան տղաների շրջանում։
15-ամյա հայ բռնցքամարտիկ Սամվել Մկրտչյանը ոչ միայն լավագույնն է դարձել ռինգում, այլև կատարել է սպորտի վարպետի թեկնածուի կոչման նորմատիվները:
«Մրցակցությունը ծանր էր, բայց ինձ ոչ մի բան չէր սպառնում։ Ես վստահ էի իմ հաղթանակի վրա»,- ասել է նա։
Սամվելն առաջիկայում կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը: