Սամվել Ներսիսյանը կմասնակցի Ռուսաստանի ՆԳՆ-ի մրցույթին

06 Սեպտեմբերի 2024, 16:34

Հայեր

ՌԴ Արմավիր քաղաքի բնակիչ Սամվել Ներսիսյանը կմասնակցի Ռուսաստանի ՆԳՆ «Ժողովրդական տեղամաս» համառուսաստանյան մրցույթին, որին մասնակցում են Կրասնոդարի երկրամասի բոլոր քաղաքապետարանների ներկայացուցիչները: Ոստիկանության կապիտան Ներսիսյանը կներկայացնի ՌԴ ՆԳՆ Արմավիր քաղաքի վարչությունը։

1-ին փուլի մասնակիցների համար առցանց քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-20-ը Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության պաշտոնական կայքում: Մրցույթի երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 7-16-ը: