Սամվել Պետրոսյանը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ

18 Օգոստոսի 2024, 16:04

Սպորտ

Կրասնոդարում կայացած Կուբանի սպարտակիադայում պարգևատրվել են լավագույն մարզիկներն ու մարզիչները։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Մարզիկների օր- 2024» տարածաշրջանային փառատոնի շրջանակներում, որը կայացել է «Չեմպիոն» համալիրում։

Փառատոնի ընթացքում Կրասնոդարի թիվ 2 մարզադպրոցի տնօրեն Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Կրասնոդարի երկրամասի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում։