Սամվել Սաքանյանը՝ Գրան պրիի մրցանակակիր

04 Հունիսի 2024, 11:20

Մշակույթ

«Արաքս» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սամվել Սաքանյանը դարձել է Կոմի Հանրապետությունում անցկացված միջտարածաշրջանային մանկապատանեկան փառատոն-մրցույթի Գրան պրիի հաղթող։

Նշվում է, որ մրցույթին մասնակցել է ավելի քան 300 երեխա, որոնք հանդիսանում են մշակութային-կրթական հաստատությունների, ինչպես նաև ազգային և մշակութային հասարակական կազմակերպությունների ստեղծագործական խմբերի անդամներ։