Սամվել Շահրամանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

31 Հոկտեմբերի 2023, 22:45

Քաղաքականություն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։

«Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը»,- գրել է Մարեշալը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։