Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

17 Նոյեմբերի 2023, 12:45

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023թ. գրության՝ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Սամվել Շահրամանյանի պատասխանում նշված է, որ նա նախատեսում է ԱԺ հանձնաժողով ներկայանալ նոյեմբերի 24-ին։ 

402216826_365344265860280_2676938038030969305_n(1).jpg (25 KB)