Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել
19 Հոկտեմբերի 2023, 16:36
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի գլխավոր հարկադիր կատարողի կողմից կվերացվեն պետական և համայնքային բյուջեների, ՊՈԱԿ-ների, հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ վերոնշյալ սուբյեկտների օգտին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից հետո բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: