Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

04 Դեկտեմբերի 2023, 00:10

Սպորտ

Երևանում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտում Հայաստանը ներկայացնող Սամվել Սիրամարգյանը (70 կգ) պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Ֆաբիան Պավել Ուրբանսկիին և դարձել աշխարհի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթանում է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցում է 9 հայ մարզիկ: