Սանասար Սարգսյանը՝ քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայի մրցանակակիր
07 Փետրվարի 2026, 19:20
Պյատիգորսկի թիվ 5 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սանասար Սարգսյանը դարձել է քիմիայի համառուսաստանյան դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային փուլի մրցանակակիր՝ գլխավորելով 10-րդ դասարանցիների մրցանակակիրների աղյուսակը։
2025 թվականին նա դարձել է քիմիայի օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթող, ինչպես նաև աշխարհագրությունից արժանացել է մրցանակային տեղի։
Սանասարը Արցախից է։ Նա սիրում է կարդալ գրքեր, զբաղվում է նկարչությամբ, երազում է մասնակցել քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայի եզրափակիչ փուլին, ինչպես նաև ծրագրում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան և դառնալ բժիշկ։