Հաղթանակի 80-ամյակին նվիրված Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի աբոնեմենտը կբացվի հայ կոմպոզիտորների երաժշտությամբ
11 Հոկտեմբերի 2024, 19:27
Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հոկտեմբերի 12-ին կբացվի «Պատերազմի տարիների մեծ սիմֆոնիաներ» աբոնոմենտը՝ նվիրված Մեծ հաղթանակի 80-ամյակին։
Արամ Խաչատրյանի թիվ 2 («Զանգերով») սիմֆոնիան կհնչի Ռուսաստանի վաստակավոր անսամբլի կատարմամբ, հայ անվանի դիրիժոր, հայտնի եվրոպական խոշոր նվագախմբերի հետ համագործակցությամբ, Հայաստանի ազգային օպերայի և բալետի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
Ծրագրում կհնչեն նաև Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Արամ Խաչատրյանի «Զանգերով սիմֆոնիա» ստեղծագործությունը առաջին անգամ հնչել է 1943 թվականի դեկտեմբերի 30-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Գաղափարը, որն առաջացել էր պատերազմի սկզբին, աստիճանաբար հասունացել էր, բայց երաժշտությունը գրվել է արագ՝ երկու ամսում։
«Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան գրական ծրագիր չունի։ Այն ստեղծելիս ես փորձել եմ ընդհանրացված երաժշտական կերպարներում մարմնավորել այն մտքերն ու զգացմունքները, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»,- գրել է Խաչատրյանը։