Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայում կհնչի Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի երաժշտությունը
07 Հոկտեմբերի 2024, 00:02
Սանկտ Պետերբուրգի Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայում տեղի կունենա Հաղթանակի 80-ամյակին նվիրված համերգների շարք՝ պատերազմական տարիների սիմֆոնիաների կատարմամբ, ինչպես նաև կլինեն դասախոսություններ, ցուցահանդես:
Հոկտեմբերի 17-ին ծրագիրը կմեկնարկի Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»-ով: Համերգի ընթացքում կհնչեն նաև Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը» և Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար։
Ռուսաստանի վաստակավոր կոլեկտիվն այդ երեկո ելույթ կունենա հայ անվանի դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Մենակատարը կլինի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը: