Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները՝ քաղաքային մրցույթի մրցանակակիրներ

22 Փետրվարի 2025, 17:06

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Ветры горы разрушают – слово народы подымает» ասմունքի 9-րդ քաղաքային փառատոն-մրցույթը, որը նվիրված է ռուս բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի հիշատակին: Մրցույթն անցկացվել է «Ծննդից մինչև անմահություն» խորագրի ներքո:

Մրցույթին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան ուսումնադաստիարակչական կենտրոնի, Ծովակալության շրջանի տեխնիկական ստեղծագործության կենտրոնի և Միքայել Լորիս-Մելիքովի անվան թիվ 259 դպրոցի սաները՝ մանկավարժ Ռուզաննա Կուրղինյանի ղեկավարությամբ:

«Պուշկինի պոեզիա» անվանակարգում հաղթել է Տատյանա Գևորգյանը։ «Ազգային պոեզիա» անվանակարգում հաղթել են Անահիտ Ոսկանյանը և Եվա Խաչատրյանը, «Ռուսական պոեզիա» անվանակարգում՝ Սեդա Այվազյանը։