Սանկտ Պետերբուրգի հայերը Մայրության տոնը կնշեն «Ուրարտու» համույթի մենահամերգով

22 Մարտի 2024, 11:28

Մշակույթ

Ապրիլի 8-ին Լենինգրադի մարզի Պուշկին քաղաքում տեղի կունենա «Ուրարտու» հայկական պարային համույթի մենահամերգը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Գեղարվեստական ղեկավարը Զավեն Վիրաբյանն է, բալետմայստերը՝ Դանիել Ենգիբարյանը:

Մայրության և գեղեցկության տոնը Հայաստանում նշվում է ապրիլի 7-ին: