Սանկտ Պետերբուրգի հայերը նշել են Վարդավառը
27 Հուլիսի 2025, 21:40
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում այսօր՝ հուլիսի 27-ին նշել են Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Ծխականները հավաքվել էին եկեղեցում՝ շնորհակալության աղոթք բարձրացնելու։
Տոնական պատարագը մատուցել է Տեր Ղևոնդ քահանա Թեմկինը:

Քարոզի ժամանակ Տեր Ղևոնդը բացահայտել է տոնի էությունը՝ հավատացյալների ուշադրությունը սևեռելով տոնի հոգևոր նշանակության վրա և հորդորելով ներկաներին ապրել՝ լուսավորվելով Տիրոջ Պայծառակերպության փրկարար լույսով: Սուրբ Պատարագի ավարտին Հայր Ղևոնդը վարդաջուր է ցողել հավատացյալների վրա՝ հիշեցնելով, որ միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը խորհրդանշում է Մեծ Ջրհեղեղից հետո Նոյի ընտանիքի փրկությունը։
