Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը` Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում
19 Օգոստոսի 2025, 00:20
Օգոստոսի 17-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցում հանդիսավորությամբ նշվել է Հայ Առաքելական եկեղեցու մեծ տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։
Տոնական սուրբ պատարագ է մատուցել Սանկտ Պետերբուրգի հայերի հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը՝ Ղևոնդ քահանա Տյոմկինի ժամերգությամբ:
Պատարագի ավարտին հոգևորականները Ս. Ներսես Շնորհալու աղոթքով և տոնական երգեցողությամբ ձեռնամուխ են եղել խաղողօրհնեքի արարողությանը:

