Սանկտ Պետերբուրգի Լրագրողի տանը բացվել է «50 x 70. Հայաստան» ցուցահանդեսը

14 Դեկտեմբերի 2023, 16:05

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգում Լրագրողի տանը բացվել է «50×70. Հայաստան» ցուցահանդեսը, որտեղ կարելի է տեսնել Հայաստանի անսովոր և զարմանալի անկյունները, որոնք գրավել են լուսանկարիչ Յուրի Մոլոդկովեցի և «Սանկտ Պետերբուրգի Վեդոմոստի»-ի ֆոտոթղթակից Մարիա Շերիխի ուշադրությունը:

Ինչպես հայտնում է spbdnevnik.ru-ն, մի խումբ ռուս լրագրողների հետ այս տարվա հոկտեմբերին նրանք մեկնել էին «Արարատի ստորոտին. Համագործակցություն հանուն ապագայի» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել է «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսը՝ նախագահական դրամաշնորհների հիմնադրամի և Ռուսաստանի ժուռնալիստների միության աջակցությամբ:

«Ես ապշած էի 7-րդ դարի հնագույն եկեղեցիներով և 20-21-րդ դարերի Հայաստանի ֆանտաստիկ գեղեցիկ նոր տաճարային ճարտարապետությամբ, հնագույն պատմության շարունակականությամբ։ Ես հիացած էի Հայաստանի գեղեցկությամբ բոլոր առումներով՝ գեղեցիկ քաղաքներ, ճարտարապետություն, բնություն և, իհարկե, մարդիկ։ Նոր ծանոթների հետ մեկ-երկու ժամվա ընթացքում մենք ոչ միայն շատ բան իմացանք նրանց մասին, այլև իսկապես հարազատացանք այդ մարդկանց հետ», — ասել է առաջին անգամ Հայաստան այցելած լուսանկարիչը։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտ եւ «Սանկտ Պետերբուրգի Վեդոմոստի»-ի ֆոտոթղթակից Մարիա Շերիխը խոստովանել է, որ իր համար ամենակարեւորը երկրի անսովոր կոլորիտն է, նրա բնակիչների բարությունն ու ընկերասիրությունը:

Լրագրողի տանը ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 6-ը: