Սուրբ Հարություն եկեղեցում մատուցվել է պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ
22 Ապրիլի 2025, 17:15

Քրիստոսի Հարության տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։ Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն։ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն հայկական եկեղեցում, Եփրեմ քահանա Զարգարյանի գլխավորությամբ, քահանա Ղևոնդ Թեմկինը մատուցել է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ:
«Մահը, որը պարտված է Քրիստոսի Հարությամբ, դժոխքի ծառան, այլևս իշխանություն չունի այն հավատացյալների վրա, որոնք վերափոխման միջոցով անցել են այլության: «Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը»,- այս հարցադրման մեջ ամփոփված է վստահությունը, որ «Աստծո մոտ բոլորը կենդանի են»,- նշված է եկեղեցու հաղորդագրության մեջ:



