Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հավատացյալների հետ կնշեն Համբարձման տոնը

29 Մայիսի 2025, 10:40

Մշակույթ

Մայիսի 29-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Մեծ տոնի առթիվ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ:

Տոնը հիմնված է այն պատմության վրա, թե ինչպես է հարություն առած Քրիստոսը կանչել առաքյալներին Ձիթենյաց լեռ և օրհնել նրանց աշխարհով մեկ քարոզչության համար: