Սանկտ Պետերբուրգում արգելել են միգրանտներին որպես առաքիչ աշխատել

12 Օգոստոսի 2025, 16:50

Քաղաքականություն

Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են միգրանտներին աշխատել որպես առաքիչ։ Համապատասխան որոշումը ստորագրել է նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։ Ընկերություններին երեք ամիս ժամանակ կտրվի «կադրային քաղաքականությունը կարգավորելու» համար։

Ավելի վաղ Հյուսիսային մայրաքաղաքում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդներ։ «Readovka» տելեգրամյան ալիքը գրում է, որ նման միջոցներ այնտեղ ցանկանում էին կիրառել ավելի վաղ։

Նշվում է, որ քաղաքային իշխանությունները այս որոշումը կայացրել են տաքսի ծառայությունների որակը և անվտանգությունը բարելավելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների համար լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու նպատակով։