Սանկտ Պետերբուրգում ArmWine հայկական գինու փառատոն ու բարեգործական ընթրիք է կազմակերպվել

13 Հուլիսի 2023, 09:05

Տնտեսություն և Բիզնես

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ArmWine փառատոնը:

Փառատոնի ծրագիրը մեկնարկել է Wine State սոմելյեների դպրոցում` հայկական գինիների շնորհանդեսով: Մասնակցել են հայաստանցի 8 գինեգործներ, իսկ Պետրոգրադսկայա առափում ՝ մինի-փառատոնում, հայկական գինիներ են ներկայացվել ևս 9 գինեգործարանների: Իրենց արտադրանքն են ներկայացրել Keush, Qotot, Jraghatspanyan Winery, Gevorkian Wine Cellar, Hin Areni, Trinity, Kataro, Zorah Winery և Maran Winery գինեգործարանները:

Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել բարեգործական ընթրիք՝ Հայաստանի լավագույն գինիների շնորհանդեսով և համտեսմամբ: Ստացված ողջ հասույթը փոխանցվել է «Մեր գործը» բարեգործական հիմնադրամին՝ մարդասիրական նախագծերի իրականացման համար:

Հիմնադրամն իրականացնում է Ռուսաստանում հայկական Սփյուռքի ինքնության պահպանմանն ու միավորմանն ուղղված ծրագրեր, աջակցում է Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական դաշնակցային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև սոցիալական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայազգի քաղաքացիներին: